Рубрика: Իրավունք 9

Մայիսի 6-10 /շարունակություն/ ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների դերը ժողովրդավարության կայացման գործում

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 17․ ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների դերը ժողովրդավարության կայացման գործում
ա/ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը, նպատակները, կանոնադրությունը
բ/ Եվրոպական ինտեգրման պատմական նախադրյալներ /էլ․ դասագիրք, էջ 31-38/․
Լրացուցիչ նյութեր՝
Միավորված ազգերի կազմակերպություն․ ՀՀ ԱԳՆ կայք
ՄԱԿ-ը Հայաստանում
Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ

Առաջադրանք
1․Ներկայացրե՛ք էջ 33-ի գործնական աշխատանքը /լրացնե՛լ աղյուսակը/
/բլոգային աշխատանք/․

1945 թվականին ստեղծվել է ՄԱԿ-ը, Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը։ 

Եվրամիությունը ստեղծվել է 1958 թվականնի, ԵՄ-ի ննպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը։

Եվրոպական խորհուրդ ստեղծվել է ստեղծվել է 1949 թվականի մայիս 5-ին, Եվրոպանա խորհուրդը նպաստում է մարդու իրավունքների հիմնական սկզբունքների առաջխաղացմանը։ Կազմակերպությունը ձգտում է խթանել այդ ոլորտում անդամ-երկրների օրենսդրությունների նույնականացումը։ Իրավասու է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի փորձաքննություն անցկացնել կոնկրետ երկրում, ինչպես օրենսդրության, այնպես էլ գործնականում, օրենքների կիրառման առումով։

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 1975 թվականին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863 թվականին

Կարկր ծաչի միջազգային կոմիտեի նպատակներն է մեղմել մարդկանց տառապանքները, պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը և ապահովել հարգանք մարդու անձի նկատմամբ, հատկապես զինված հակամարտությունների և այլ արտակարգ իրավիճակների ժամանակ:

Рубрика: Պատմություն 9

Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը. Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը․ Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին․

Առաջադրանք
1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

Ցեղասպանության պատժելիությունը սահմանվել է միջազգային զինվորական դատարանների կանոնադրություններով, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (ասամբլեա) բանաձևերով ու «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին համաձայնագրով» (1948 թ., ուժի մեջ է մտել 1951 թ-ին)

1. Խմբի անդամների սպանությունը
2. Նրանց մարմնական ծանր վնասվածք պատճառելը կամ մտավոր խանգարման հասցնելը
3. Խմբի համար այնպիսի կենսապայմանների ստեղծումը, որի նպատակը նրանց լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացումն է
4. Խմբի ներսում ծննդաբերության կանխման միջոցառումները
5. Երեխաների բռնի հանձնումը մարդկային մի խմբից մյուսին: 


2․ Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։

Հայոց ցեղասպանություն – 1915–23 թթ-ին Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի իրագործած հայերի ցեղասպանությունն է,  որին զոհ է գնացել 1,5 մլն մարդ: 

1988–90 թթ-ին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում ադրբեջանցիների իրագործած հայերի կոտորածներն ու տեղահանությունը ցեղասպանության գործողություններ են և համապատասխանում են ՄԱԿ-ի Համաձայնագրի 2-րդ հոդվածի առաջին 3 կետերին:

Ասորիների ցեղասպանություն – 1915– 1923 թթ-ին Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կազմակերպած ասորիների կոտորածներն են Թուրքիայի տարածքում (զոհվել է շուրջ 700 հզ. մարդ):

Պոնտոսի հույների ցեղասպանություն – 1916–23 թթ-ին Օսմանյան կայսրության և քեմալական Թուրքիայի կազմակերպած հույների կոտորածներն են (353 հզ. մարդ զոհվել է, 1 մլն 400 հզ-ը՝ տեղահանվել):

Հոլոքոստ (լատիներեն  նշանակում է ողջակիզում) – Երկրորդ աշխարհամարտի (1939–45 թթ.) տարիներին ֆաշիստական Գերմանիայի իրագործած հրեաների, սլավոնների և գնչուների ցեղասպանությունն է: Գերմանիայում և զավթված երկրներում կառուցված համակենտրոնացման ճամբարներում ոչնչացվել են շուրջ 6 մլն հրեա, հարյուրհազարավոր սլավոններ, գնչուներ և էթնիկ այլ խմբերի ներկայացուցիչներ: Ֆաշիզմի ջախջախումից հետո Նյուրնբերգյան դատավարությունը հրեաների ցեղասպանությունը հայտարարել է հանցագործություն մարդկության դեմ և դատապարտել: Հրեաներին հնարավորություն է տրվել ապաստանելու իրենց պատմական հայրենիքում՝ Իսրայելում, և վերականգնելու հրեական պետականությունը: 

Սերբերի ցեղասպանություն – 1941–45 թթ-ի սերբերի կոտորածն է  Խորվաթիայում՝ Անտե Պավելիչի ֆաշիստամետ վարչակարգի օրոք (զոհվել է մոտ 700 հզ. մարդ): 

Քհմերների ցեղասպանություն – 1975– 1979 թթ-ին Կամբոջայում՝ Պոլ Պոտի դաժան վարչակարգի օրոք, Կարմիր քհմերների կազմակերպության՝ սեփական ժողովրդի նկատմամբ իրագործած ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել 3 մլն մարդ:

Իրաքի քրդերի ցեղասպանություն – 1987–89 թթ-ին Անֆալ ռազմագործողության ընթացքում իրաքյան զորքերի իրագործած քուրդ բնակչության կոտորածն է Հյուսիսային Իրաքում:

Ռուանդայի ցեղասպանություն – 1994 թ-ին Ռուանդայում, իշխանությունների ցուցումով, ծայրահեղական հուտուների ռազմականացված խմբավորումների իրագործած թութսիների և չափավոր հուտուների կոտորածն է (ավելի քան 800 հզ. մարդ): 

Դարֆուրի ցեղասպանություն – 2003 թ-ից Դարֆուրում (Սուդանի Ժողովրդական Հանրապետություն) էթնոքաղաքական հակամարտության պատճառով արաբալեզու քոչվորները կոտորում են աֆրիկացի նստակյաց բնակչությանը:

Ապարտհեյդ – Ցեղասպանության յուրահատուկ դրսևորում էր ապարտհեյդը (անջատ բնակություն). Հարավաֆրիկյան Հանրապետությունում (1948–94 թթ-ին) եվրոպական ծագում չունեցող բնակչության համար առանձնացված էին հատուկ ապրելավայրեր (ռեզերվուար), որտեղ սահմանված կարգի խախտումը համարվում էր քրեորեն պատժելի: 

3․ Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։

1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի ժամանակ, տեղի է ունեցել 3 ճակատամարտի՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի։ Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերում մենք տարել ենք փայլուն հաղթանակներ, սակայն Ղարաքիլիսայի ճակատամարտում պարտվել ենք։ Այս ճակատամարտերի շնորհիվ, հայ ազգը սովորեց միասնական լինել և ավելի ուժեղացավ։Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունն այն էր, որ Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը 1918 թ. գարնան վճռական օրերին կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ Եղեռնից ազատված հարյուր հազարավոր արևմտահայեր։ Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:

4․ Թվարկե՛ք 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի բնական գիտությունների հայ ներկայացուցիչներին և հայագետներին։ Ներկայացրե՛ք նրանց գործունեությունը /բլոգային աշխատանք/

Բացվեցին իգական ուսումնական հաստատություններ: Այդ գործում մեծ է Պերճ Պռոշյանի ավանդը: Նրա անմիջական ջանքերով 1864 թ. Շուշիում և 1866 թ. Երևանում բացվեցին իգական դպրոցներ: Դրանք շուտով ստացան միջնակարգի աստիճան և մեծ դեր խաղացին ուսուցչուհիներ պատրաստելու գործում:

1874 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ–ի նախաձեռնությամբ Էջմիածնում բացվեց հոգևոր ճեմարան: Ճեմարանի գլխավոր խնդիրը հոգևորականներ պատրաստելն էր: Ճեմարանը դարձավ նաև հայագիտական խոշոր կենտրոն: Այստեղ դասավանդել և կրթություն են ստացել բազմաթիվ նշանավոր հայ գործիչներ:

Մկրտիչ Խրիմյանը Վարագա վանքում 1857 թ. բացեց «Ժառանգավորաց» վարժարանը:

1870 թ. Գարեգին Սրվանձտյանցը Վանում հիմնադրեց իգական վարժարան:

Կարինի ուսումնական հաստատությունների մեջ ամենահռչակավորը 1881 թ. բացված Սանասարյան վարժարանն էր: Ուսուցիչների մեծ մասը մեծահարուստ Մկրտիչ Սանասարյանի միջոցների հաշվին բարձրագույն կրթություն էր ստացել Գերմանիայում, մասնավորապես` Լայպցիգի համալսարանում:

Նշանավոր գիտնական Անդրեաս Արծրունին ժամանակակից երկրաքիմիա գիտական բնագավառի հիմնադիրն է: «Մշակ» թերթում տպագրում էր հոդվածներ, երազում էր աշխատել հայրենիքում։

Քիմիկոս Ջակոմո (Հակոբ) Չամչյանն իր գիտամանկավարժական գործունեությունն սկսել է Հռոմի համալսարանում: Նա համարվում է ժամանակակից օրգանական լուսաքիմիայի հիմնադիրը:

Ֆիզիկայի ասպարեզում XX դ. կարևոր հայտնագործություններից մեկը տարածության մեջ պատկերներ հաղորդելու համակարգը, մշակել է Հովհաննես Ադամյանը (1879–1932): Նա աշխատել է Բեռլինում, Պետերբուրգում, խորհրդային իշխանության տարիներին նաև Երևանում: Նա դրել է գունավոր հեռուստատեսության հիմքը:

Աստղագիտության բնագավառում հռչակվել է վենետիկցի հետազոտող Խորեն Սինանյանը: Ս. Ղազար կղզու հայկական աստղադիտարանում նա է առաջինը հայտնաբերել Յուպիտերի վեցերորդ արբանյակը:

Հայ բժիշկների փայլուն համաստեղության մեջ իր ուրույն տեղն ունի Մարգար Առուստամովը: Ցարական կառավարությունը նրան աքսորել էր Աստրախան: 1892 թ. այստեղ բռնկված խոլերայի համաճարակի ժամանակ անգնահատելի օգնություն է ցուցաբերել հիվանդներին և պայքարել համաճարակի տարածման դեմ:

Ֆիզիոլոգիայի բնագավառում մեծ գործ է կատարել ռուս մեծ գիտնական Ի. Պավլովի սան Լևոն Օրբելին: Զարգացնելով Պավլովի ուսմունքը՝ նա դարձել է էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրը:

Հայերենի ուսումնասիրությունը դրվեց գիտական լուրջ հիմքերի վրա: Հայագիտության այս ճյուղի վերելքը կապված է լեզվաբանների նոր սերնդի ներկայացուցիչների՝ Ստեփան Մալխասյանցի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի և ուրիշների բեղուն գործունեության հետ:

Հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանության, հայ ազգագրության և հավատալիքների հետազոտության առումով նշանակալից էր Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Մկրտիչ Էմինի դերը:

Ռուսաստանի անվանի կովկասագետ Նիկողայոս Մառը (1864–1934) հիմնավորապես զբաղվել է Անիի պեղումներով: Նրա հայագիտական ուսումնասիրությունների ամփոփումն էր «Անի» աշխատությունը։

XIX դ. հայ պատմագիտության մեծավաստակ դեմքերից է Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը (1820–1901): Նա իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր) մեծապես նպաստել է ազգային գիտության զարգացմանը:

Հայ ժողովրդի ամբողջական պատմությունը ստեղծելու գործում հատկանշելի է Անտոն Գարագաշյանի «Քննական պատմություն հայոց» ուսումնասիրությունը:

Հայոց պատմության զանազան հիմնահարցերի, Հայկական հարցի լուծման և հեռանկարների մասին ուրույն վերաբերմունք ուներ եկեղեցական գործիչ, պատմաբան և բանասեր Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը: Մեծ նշանակություն ունի նրա «Ազգապատում» եռահատոր ուսումնասիրությունը:

Հայոց պատմության ուսումնասիրությունը որակական նոր աստիճանի բարձրացրեց պատմաբան Լեոն (Առաքել Բաբախանյան): Նա գրել է հայոց պատմության գրեթե բոլոր պատմական շրջանների ու հիմնախնդիրների մասին։

Բյուզանդիայի պատմության, հայոց միջնադարի և Հայկական հարցի ուսումնասիրության ասպարեզում զգալի ներդրում ունի Նիկողայոս Ադոնցը: Իր «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» արժեքավոր աշխատությունում ներկայացրել է Հայաստանի պատմաաշխարհագրական և հասարակական–քաղաքական կառուցվածքը, հայ բյուզանդական հարաբերությունները և այլ հարցեր:

Рубрика: Կենսաբանություն 9

Շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունը մարդու առողջության վրա։կարդում եք նաեւ հետաքրքիր է իմանալ հատվածը։պատրաստում ուսումնական նյութ։

Շրջակա միջավայրի աղտոտումն, առաջին հերթին ազդում է մարդու առողջության վրա` առաջացնելով բազմաթիվ ախտածին հիվանդություններ և վատթարացնելով մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը: Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ունեցել է զարգացման ուրույն դրսևորումները:

Ներկայումս շրջակա միջավայրը սկսում է փոփոխվել` պայմանավորված լինելով կենսոլորտի զարգացման հետ, ինչը տարիների ընթացքում գնալով կորցնում է իր «բնականությունը»: 21-րդ դարում հասարակական հարաբերությունների զարգացումն ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությունը, ըստ էության, պետք է նպաստեին մարդու առողջության պահպանմանն ու բարելավմանը, սակայն դրանք իրենց հերթին առաջացրեցին նոր հիվանդություններ, որոնք բերում են մարդու կյանքի տևողության նվազմանը։ Տարբեր միջազգային և հայրենական կազմակերպությունների կողմից կատարված ուսումնասիրություններում և վերլուծություններում առանձնացվել են այն գործոնները, որոնք ազդեցություն են ունենում մարդու առողջության պահպանման և բարելավման վրա:

Շրջակա միջավայրի փոփոխությունների պարզորոշ ազդեցությունը մարդու առողջության վրա հանգեցրին նոր գիտության՝ էկոլոգիայի առաջացմանը: Դրա կարևոր ուղղություններից մեկն է հանդիսանում էկոլոգիական կազմավորումը: Մարդու առողջության վրա շրջակա միջավայրի ներգործության հիմնախնդիրները արդիական են տնտեսական զարգացման արդի փուլում և պետք է նկատել, որ ներկայացվող հիմնախնդիրը քիչ է ուսումնասիրվել հատկապես հայազգի հեղինակների, հետազոտողների կողմից, և, մասնավորապես չի տրվել վերջինիս ներգործություն սոցիալ-տնտեսական գնահատականը: Այդ իսկ պատճառով, ատենախոսությունում կատարվել է համակարգային վերլուծություն, որի նպատակը մարդու առողջության վրա ազդող շրջակա միջավայրի գործոնների հիմնավորումն է: Ներկայացված խնդիրների լուծման հրատապությունից էլ ելնելով, կատարվել է խորքային մասնագիտական վերլուծություն, որի համար կիրառվել են վիճակագրական և մաթեմատիկական տարբեր գործիքներ, նպատակ ունենալով հիմնավորել՝ մարդու առողջության վրա շրջակա միջավայրի ներգործության սոցիա-տնտեսական հիմնախնդիրները և հաշվարկել մարդու առողջության և շրջակա միջավայրի ներգործության կապը, ՀՀ բնակչության սեռատարիքային տարբեր խմբերում կյանքի կորստի ռիսկը և դրա հետևանքով պատճառած տնտեսական վնասի չափը: Ներկայացված հիմնախնդրներով էլ պայմանավորված է թեմայի ընտրությունն ու արդիականությունը:

Վերջին  տասնամյակում Հայաստանում գրանցվում է հիվանդացությունների աճ: Հիվանդացությունների մակարդակը վերջին տասնամյակում ավելացել է առնվազն 50%-ով: Արդեն այն հանգամանքը, որ երկու տարի անընդմեջ հիվանդացությունների մակարդակը հանրապետությունում կայուն գերազանցում է 900 հազարը՝ մտահոգվելու լուրջ առիթ է տալիս:

Рубрика: Կենսաբանություն 9

Մարդու տնտեսկան գործունեության հտևանքով առաջացած բնապահպանական հիմնախնդիրները

Էվոլյուցիայի սկզբնական փուլերում՝ հազարավոր տարիներ առաջ, մարդը բնության մեջ իր կենսակերպով սովորական գիշատիչ էր: Չունենալով ձեռքի տակ աշխատանքային գործիքներ՝ նա չէր կարող էական վնաս հասնել կենդանիներին և բուսական աշխարհին: Մոտ 15 հազար տարի առաջ մարդն արդեն սկսեց աշխատել աշխատանքային գործիքներով, և իրավիճակը փոխվեց: Զանգվածային որսի արդյունքում, կենդանիները ոչնչացան, հատկապես մարդկանց բնակավայրերի շրջակայքում: Մարդու գործունեությամբ և կլիմայի փոփոխության հետևանքով երկրի վրայից վերացան մամոնտները, քարանձավային արջերը և այլ խոշոր կենդանիներ: Մարդը զրկված լինելով արդյունավետ որսի հնարավորությունից, անցավ հողագործության և անասնապահության:

Մարդու տնտեսական գործունեություն, ստանալով համամոլորակային բնույթ, էապես ազդում է կենսոլորտում զարգացող գործընթացների վրա։ Կենսոլորտն օժտված է ինքնակարգավորման ընդունակությամբ, սակայն գոյություն ունի որոշակի սահման, որից հետո սկսում են զարգանալ անդարձելի փոփոխություններ, և որպես հետևանք՝ էկոլոգիական ճգնաժամեր։

Մթնոլորտային օդը մի շարք գազերի խառնուրդ է։ Նրա բաղադրության մեջ գերակշռում են ազոտը և թթվածինը։ Օդում պարունակվում են նաև չնչին քանակությամբ արգոն, ածխաթթու գազ, ջրածին, օզոն և այլ գազեր։ Առկա են նաև ջրային գոլորշիներ, սառույցի բյուրեղներ, ծխի և փոշու մասնիկներ, մանրէներ և այլն։ Տարբեր բարձրությունների վրա օդի խտությունը, ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը և այլ մեծություններ ունեն տարբեր արժեքներ։ Դրանցով պայմանավորված՝ մթնոլորտում առանձնացվում է մի քանի շերտեր։

Рубрика: Պատմություն 9

Թեմա 25. Հայկական հարցի միջազգայնացումը․ Թեմա 26. Հայդուկային շարժումը․ Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

Առաջադրանք․
1․ Փորձե՛ք գնահատել Բեռլինի վեհաժողովի արդյունքները հայերի համար։

2․ Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ հայ նշանավոր որևէ հայդուկապետի մասին։
Արաբո (Ստեփանոս Մխիթարյան)
Ծնվել է 1863 թվականին Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ Սովորել է Մշո Սուրբ Առաքելոց վանքի դպրանոցում։ Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ, որի կազմում էին Ալիզռնանցի Լևոնը, Գոմերցի Հովիկը, Գալշոյի Մանուկը, Բերդակի Ներսոն, Մխո Շահենը, Ղարսեցի Հակեն, Գևորգ Չավուշը։ 1882 թվականին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա տաժանակրության, սակայն փախել է Բիթլիսի բանտից, շարունակել իր գործունեությունը։ Մուշում կազմակերպել և գլխավորել է հայկական առաջին հայդուկային խմբերից մեկը։ Պայքարել է սուլթանական բռնապետության ազգային ճնշումների և սոցիալական կեղեքումների դեմ։ Տարոնի հայությանը պաշտպանել է թուրք պաշտոնյաների և քուրդ ցեղապետերի հարստահարություններից։ 1889 թվականից սկսած՝ քանիցս այցելել է Կովկաս։ 1892 թվականին Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովին։ 1893 թվականի գարնանը Սասունի ապստամբներին օգնելու նպատակով Արաբոն 16 հոգանոց լավ զինված խմբով Կարսի մարզից անցնում է ռուս-թուրքական սահմանըուղղություն վերցնելով Խնուս-Մուշ։ Ճանապարհին Ղոզլուի սարերի մեջ քրդերի հետ կռվի ժամանակ սպանվում է Արաբոյի զինակից Ալիզռնանցի Լևոնը։ Արաբոն իր հետ վերցնելով իր ընկերներից հինգ հոգի, քրդի տարազով շարունակում է ճանապարհը դեպի Մուշ, բայց Գյալառաշի ձորում Մուշի և Խնուսի միջև, դարձյալ բախվում է քրդերի հետ։ Կռվում սպանվում են Արաբոյի զինակիցներ Բուլղարը, խնուսցի Մելքոնը, մշեցի Ավոն և Մարտոն։ Արաբոն և ախալցխացի Վարդանը մեծ քաջություն են դրսևորում, բայց նրանց բոլոր ջանքերը ճեղքելու թշնամու օղակն ու հասնելու հանդիպակաց լեռները` անցնում են ապարդյուն։ Արաբոն և Վարդանը նույնպես զոհվում են այդ կռվում։

3․ Նկարագրե՛ք 1915թ․ Կովկասյան ճակատում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները
Կովկասյան ճակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր: Այն ընթացավ 1914 թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915 թ. հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատարությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվեց միայն 12000 հոգի:
Միաժամանակ թուրքերը հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսավ Ատրպատականի հայերի նկատմամբ: 1915 թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50000 հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից:
Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելություն ապահովելով` ռուսական զորքերը 1915 թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916 թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը: Դա Կովկասյան ճակատում ռուսների ամենախոշոր հաղթանակն էր: Այնուհետև կովկասյան բանակը մի քանի ամսվա ընթացքում գրավեց Տրապիզոն, Երզնկա և Բաբերդ քաղաքները:

Рубрика: Ռուսերեն 9

Человек должен быть свободен

Любой человек имеет право делать то что он хочет. Должны быть советы родных, родителей, друзей и близких. Свобода это когда ты свободен, но свобода тоже имеет границы. Нельзя пересекать границы. Например когда  мешаешь другим. Человек живёт чтобы быть свободен. Свободный человек это счастливый, жизнерадостный и умный человек. Свободный человек умеет создавать, творить. Если свободы не будет, людям жизнь надоест.

Рубрика: Քիմիա 9

Էկոտուր 2024

Ուղղորդող հարցեր.

  1. Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական  հիմնախնդիրներ  գիտեք, թվարկեք…
    Մարդկությանը հուզող էկոլոգիական հիմնախնդիրներից են երկրագնդի մթնոլորտի և օզոնի շերտի քայքայումը, որն կարող է հանգեցնել շատ վտանգավոր երևույթների, երկրագնդի անտառազրկումը, հողերի վատթարացումն ու էրոզիան, համաշխարհային օվկիանոսի աղտոտումը, կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրները, քաղցրահամ ջրերի որակի վատացումը, գլոբալ տաքացումը, էկոլոգիապես մաքուր սնունդը, ջուրն ու օդը՝ որպես առաջնային։


2. Ի՞նչ կարծիք  ունեք կենսական  միջավայրի  մասին։

Պետք է պահպանենք կենսական միջավայրը, քանի որ հակառակ դեպքում կունենանք լրջագույն հետևանքներ՝ օդի, ջրի աղտոտում, կենսական բազմազանության անհետացում և այլ խնդիրներ։ Իսկ սա կատարելու համար պետք է պահպանել հիգիենա և հոգ տանել շրջակա՝ կենսական միջավայրի մասին։ Մեր օրերում, շրջապատը շատ աղտոտված է։

3. Որո՞նք  են  առողջ ապրելակերպի սկզբունքները։

Առողջ ապրելակերպն ունի մի քանի սկզբունք՝ առողջ ու էկոլոգիապես մաքուր սնունդ, ջուր, ինչպես նաև օդ, առողջ ու անխոչընդոտ քուն , սպորտ, քայլք, հիգիենա, վատ սովորություններից զերծ մնալը, սթրեսային իրավիճակներից ուրախ դուրս գալը։ Սրանք բոլորը պահպանելով, մենք նաև պահպանում ենք առողջ ապրելակերպի կարևորագույն սկզբունքները։ Այսպիսի խեման իրենից ենթադրում է մարդուն ամենահամապատասխան առօրյա գրաֆիկ։ Այսինքն, 8 ժամ քուն, 8 ժամ՝ աշխատանքի ու գործերի համար, 8 ժամ՝ քայլելու, զբաղվելու, հանգստանալու համար։

4. Ինչպիսի՞  թունավոր  նյութեր  կան  օդում, հողում և  ջրում։

Տարատեսակ տարրեր, անպիտան նյութեր, գազեր, փոշի, աղբ։

5. Ո՞րն է համարվում  էկոլոգիապես  մաքուր  սնունդ։

Դա այն սնունդն է, որը չի պարունակում վնասակար նյութեր։ Այսինքն, այնպիսի նյութեր, որոնք բացասաբար չեն ազդում մարդու առողջության վրա։ Մաքուր է այն սնունդը, որտեղ չկան քիմիական միացություններ, քիմիական ծագման պարարտանյութեր, թույնաքիմիկատներ, ներկեր: Էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու համար պետք է հաշվի առնել նաև աճեցման տեղը, օդի մաքրությունը, ոռոգման ջրերի քիմիական կազմը, արդյունաբերական  ազդեցության գոտուց հեռավորությունը:

6. Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ  հատկությունները։

Սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկություններից են գույնը, հոտը, համը և տեսքը։

7. Ի՞նչ  է  <<նիտրատային  աղետը>>։

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ քանակություններով օգտագործվել էին, որպես պարարտանյութ: Ահա թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներն անվանվեցին նիտրատային աղետ:

8. Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր։

Այն ջուրը, որը ինչպես սնունդը, չի պարունակում վնասակար նյութեր, չի հոսում կեղտոտ կամ վտանգավոր վայրերում։ Ամենամաքուր ջուրը թորածն է, սակայն այն խմել չի կարելի։ Այնուամենայնիվ, ջուրը պետք է պարունակի որոշակի հավելցումներ՝ ֆտոր, քիմիական այլ միացություններ, տարրեր։

9. Ի՞նչ վնասակար հատկություններ ունի քլորով հագեցած ջուրը։

Տրիքլորմեթանի և այլ քլորօրգանական միացությունների առաջացում , համ և հոտ , ազդեցություն մաշկի և մազերի վրա , ազդեցություն շրջակա միջավայրի վրա , ալերգիայի հնարավոր սադրիչները։

10. Որո՞նք  են  ջրի  ախտոտման  տեսակները։  

Ջրի աղտոտման հիմնական տեսակներից են՝ ածխաջրածինները, մակերևույթային ջրերը, ստորգետնյա աղտոտումը, թթվածնի կլանիչները, մանրէաբանական աղտոտվածությունը, կախված նյութերով աղտոտվածությունը, ջրի քիմիական աղտոտումը, սննդային աղտոտվածությունը։

11. Ի՞նչ  է  թորած  ջուրը,  ինչպե՞ս  են  ստանում թորած ջուր:

Թորած ջուրը թորման եղանակով հանքային աղերից, օրգանական ու անօրգանական նյութերից և այլ խառնուրդներից մաքրված ջուրն է։ Թափանցիկ է, անգույն և չեզոք։ Մաքրման աստիճանը կախված է կիրառման նպատակներից։ Պահում են փակ անոթներում կամ քիմիապես կայուն շշերում։ Թորած ջուրը պիտանի չէ խմելու համար։ Երկարատև օգտագործումը առաջացնում է ստամոքս-աղիքային համակարգի գործունեության խանգարում։

Լաբորատոր փորձեր. <<Ջրի  տարբեր  նմուշների  օրգանոլեպտիկ հատկությունները, ջրի թորումը,  ջրի էլեկտրլիզը(քիմիա-ֆիզիկա)>>:

Рубрика: Հանրահաշիվ 9

19.04.2024թ Ինքնուրույն աշխատանք

1.Դասարանում կա 14 սովորող։ Քանի եղանակով կարելի է ընտրել 3-ին` մրցույթին մասնակցելու համար ։

C314=14!/11!*3!=364
2.Ծաղկամանում կա 7 վարդ  ։Քանի եղանակով է հնարավոր առանձնացնել 5վարդ։

C57=7!/2!*5!=21
3.70-ը բաժանել 2:3 հարաբերությամբ ։

3+2=5 70/5=14 2*14=28 bbz 3*14=42
4.Գտնել 439 թվի թվանշանների գումարի 3/16 մասը ։

4+3+9=16 16*3/16=3
5.Գտնել 2/3 և 3/4 թվերի գումարի հակադարձ թիվը ։

2/3+3/4=8/12+9/12=17/12 12/17
6.16,18,19,24 թվերից որն է 30 թվի հետ փոխադարձաբար պարզ ։

19
7.Հաշվի՛ր ․ 5(x-2) >12(x-2)   , | x-5|<5  ,  |2x-4|>10

5(x-2)>12(x-2) —

|x-5|<5 — x-5<5 x-5>-5 x<10 x>0 x(0; 10)

|2x-4|>10 —
8.Դասարանում կա 25 աշակերտ ,որոնց 20% -ը գերազանցիկ է  ։ Դասարանի աղջիկներն 5-ով ավելի են տղաներից ։ 25*20/100=5
ա․Քանի աղջիկ կա դասարանում — 25-5=20 20/2=10 10+5=15
բ․Քանի գերազանցիկ տղա կա  դասարանում ,եթե աղջիկների 1/5-ն է գերազանցիկ
— 15*1/5=3 5-3=2

9. Թվաբանական պրոգրեսիայի երկրորդ անդամը հավասար է 6 , իսկ   հինգերորդ անդամը հավասար է 18:Գտիր այդ պրոգրեսիայի տարբերությունը ։

a5-a2=3 18-6=12 d=12/3=4
10. Երկրաչափական պրոգրեսիայում երկրորդ և հինգերորդ անդամներն համապատասխանաբար 3 և 648 :Գտիր  այդ հաջորդականության հայտարարը։

Рубрика: Հայոց լեզու 9

Հայոց լեզու

1.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան-սրբազան, ճամփորդ, համփերություն-համբերություն, դափնի, շամփուր:

Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթ-նյարդ, թարթել,երթվել-երդվել, փարթամ:

2. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ-հարցուփորձ, հարձակում, մրձույթ-մրցույթ:

Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման-օձանման, ատաղծագործ-ատաղձագործ:

3. Գտի՛ր սխալ գրությամբ բառերր և ուղղի՛ր:

Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել-խեղդել, կխտար, խրոխտ, ոխկույզ-ողկույզ, տախտակ, նախկին:

Բ. Ճեղքել, կմաղք-կմախք, աղքատ, կողպեք, վղտալ-վխտալ, եղբայր, սանդուղք:

4. Տրված բառերի կազմությունն ու գրությունր բացատրի՛ր:

ա) Անհյուրընկալ, զրուցընկեր, դյուրընկալ, գահընկեց, անընդհատ, համընթաց:

բ) Միջօրե, հանապազօրյա, ոսկեզօծ, ապօրինի,առօրյա, առօրեական, բացօթյա, բարօրություն, զօրուգիշեր:

գ) Մանրէ, վայրէջք, հնէաբան, որևէ, երբևէ:

5. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

6. Կետերի փոխարեն դհ, դ, կամ  թ գրի՛ր:

Ընդացք, ընդարձակ, անընդատ, ընդմիջել, ընդանուր, ընդամենը, ընթանալ, ըն.ել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:

7. Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

Արևմտաեվրոպական- Արև, եվրոպա
Ոսկեվազ-ոսկի, վազ
Դափնեվարդ-դափ վարդ

8.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:

   Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոքախտ, աղտոտել,

ոխակալ, ողնաշար,

վարքուբարք, վարկաբեկել,

ուխտտադրուժ, ուղտատեր,

վարքուբարք, բարկություն,

թյուրիմացություն, ձյունաթույր,

համբույր, բյուրավոր:

9. Կետերը փոխարինի՛ր կրկնակ բաղաձայններով:



ճռռալ, բզզալ, ֆշշալ, թշշալ, ուղղակի, ուղղանկյուն, Աննա, Էլլա, թռչուններ, հենարաններ, իննսուն, երրորդ, չորրորդ, տարրական, տարրալուծել, անդորր, բերրի, մրրկածուփ:

10. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (որ դեպքում է ն գրվում):

Անբնական, ամբիոն, ամբոդջ, ամպամած, անպայման, զաքյուղ, ամբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, անբարտավան: